ՈՒՂԻՂ. Ֆիրդուսի թաղամասի պատմական շենքերի հարցի քննարկում. Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքի ցույց
Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ֆիրդուսի թաղամասում շինաշխատանքների հարցով այն պահին, երբ քաղաքապետարանի ներսում մեկնարկում է ավագանու նիստը նույն խնդրով։ Քաղաքացիները տարբեր գրառումներով պաստառներով իրենց կոչն են փոխանցում քաղաքային իշխանություններին։ Բողոքի ակցիան ընթանում է «Ֆրդուսի՝ ՈւսՈւսի» խորագրով։
Երևանի ավագանին էլ նիստ է գումարում 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկում իրականացնելու համար։ Այն հրավիրվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ։ Նիստին մասնակցում են Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները։
Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...