Պատշաճ ծանուցման դեպքում կներկայանամ բաժին. Տիգրան Մազմանյանին «ծանուցել են» հեռախոսազանգով

Քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանը պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության վարչություն, սակայն տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակում է ներկայանալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մազմանյանը։

«Երեկ հեռախոսազանգ ստացա, որ պետք է ներկայանամ Արաբկիրի քրեական հետախուզության բաժին։ Ես հետաքրքրվեցի՝ ի՞նչ գործի շրջանակում, ասացին՝ չենք կարող ասել, պետք է գաք, նոր ասենք։ Ես էլ ասացի, որ կներկայանամ միայն պատշաճ ծանուցման դեպքում։ Այդպես էլ չհայտնեցին, թե ինչ գործի շրջանակում պետք է ներկայանամ, բացարձակ պատկերացում չունեմ»,- պատմեց քաղակտիվիստը։

Հարցին՝ արդյոք ենթադրություններ չունի՞, թե ինչու պետք է Քրեական հետախուզության բաժին հրավիրվեր, Մազմանյանն ասաց. «Իրենց զանգից մի քանի ժամ առաջ բերման են ենթարկել ընկերոջս, նույն շենքում ենք բնակվում։ Նրա հեռախոսային նամակագրություններն են ստուգել եւ կես ժամ անց բաց թողել»։

 

Քաղաքականություն

Պատահարներ