Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում փոփոխություններ են կատարվել
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Իրանի հետ որոշ ապրանքների արտահանման և ներմուծման սահմանափակումներում։ Ուժը կորցրած են ճանաչվել ապրիլի 3-ի որոշման 2-րդ և 3-րդ կետերը։
Նշված կետերը սահմանում են․
«․․․2․ Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները»։
«․․․3. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.
ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում,
բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...