«Հրապարակ». Կողոպուտի համար դատապարտվածը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 4-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ոմն Աշոտ Առուշանյան նշանակվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապիկյանի խոսնակը փոխանցեց, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի այդ պաշտոնի համար, որից հետո միայն նշանակում կլինի, դեռ հայտնի չէ մրցույթի օրը։ Տնօրենի ԺՊ Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ: 2008-ից աշխատել է HSBC բանկում, 2010թ. հունիս ամսից՝ բանկի գլխամասում, որպես ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ։ Իմանալով, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենը գալու է բանկ՝ 240 հազար դոլար վարկը փակելու, իր համադասարանցու՝ Էդգար Կարաքեշիշյանի հետ կազմակերպել է կողոպուտ։ Հանցագործները, մի քանի օր հետեւելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել են ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։ Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է կախված։ Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, եւ նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաեւ նյութապես։ Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...