Այսպիսի հակաինստիտուցիոնալ վարքագիծ դժվար է պատկերացնել. Խաժակյան
Այսպիսի հակաինստիտուցիոնալ վարքագիծ, որ ցուցաբերում են «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները դժվար է պատկերացնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանի առաջարկին՝ փոփոխություն կատարել ավագանու նիստերի անցկացման կարգի մեջ՝ փոփոխելով հարց տալու, արձագանքելու համար նախատեսված ժամանակը։ Խաժակյանը մասնավորապես նշել է.
«Ավագանու անդամները, (ոչ աշխատակազմը) հենց ԱՎԱԳԱՆՈՒ անդամներն են բերել կանոնակարգի փոփոխություն, որով նախատեսվում է սահմանափակել ԱՎԱԳԱՆՈՒ անդամների կողմից աշխատակազմին տրվող հարցերի հնարավորությունը։
Եթե գործող տարբերակով ավագանու անդամները ունեին յուրաքանչյուր հերթական նիստին աշխատակազմին հարցեր հղելու հնարավորություն, ապա հիմա այդ հնարավորությունը կրկնակի չափով սահմանափակվում է և հասցվում ՏԱՐԻՆ ընդամենը 4 անգամի։
Այսինքն մեծամասնության ավագանու անդամները գտնում են, որ քաղաքացիներին հուզող հարցերը կարող են ավելի քիչ բարձրաձայնվել այս ձևաչափում, որպեսզի աշխատակազմին շատ անհարմարություններ չպատճառեն։
Հիշեցնեմ, որ ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...