Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ի նախատեսվող աճուրդից համայնքից հատկացվելիք գումարը կուղղվի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը: : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը նշեց՝ հյուրանոցի աճուրդի հետ կապված գաղտնիք է ուզում բացել: «Նման պետական գույքի աճուրդների արդյունքում գոյացած միջոցների 1/3-ը օրենսդրությամբ հատկացվում է համայնքին, 2/3-ը փոխանցվում է պետբյուջե: Եվ այդ գործընթացի վերջնարդյունքում հատկացվելիք գումարի 1/3-ը, որն իմ հաշվարկներով մոտ 5-6 մլն դոլար է կազմելու, ամբողջովին ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը»,-ասաց Պետրոսյանն ու նշեց, որ համայնքի հետ արդեն կա պայմանավորվածություն:
Ծաղկաձորում ներկայում շուրջ 52 գործող հյուրանոցներ կան: Դրանցից սեպտիկ հորերով կահավորված են ընդամենը 2 տասնյակը, մնացածը կամ միացած են քաղաքի ընդհանուր կոյուղատարին, որը դարձյալ մաքրիչ կայանի բացակայության պատճառով երկար ճանապարհ անցնելուց դարձյալ լցվում է գետը, կամ էլ լոկալ հորերի միջոցով են խնդիրը լուծում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...