Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։
Լրատվականի հարցին՝ այդ գործի հրապարակումը եթե անօրինական է եղել. ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի Էմին Խաչատրյանն ասաց. «Որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի, դա հաստատ է, քանի ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ դռնփակ դատական նիստերով կայացված որոշումները, վճիռները հրապարակման ենթակա չեն, դրանք իմպերատիվ պահանջներ են եւ պարունակում են ՀՀ ՔՕ 144-րդ հոդվածի (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներ։ Բացի դրանից, այդ փաստաթղթերն ամեն մեկին չէ որ հասանելի են լինում, ըստ էության, գտնում ենք, որ ինչ-որ պաշտոնատար անձի բացթողման կամ ամփութության կամ իր լիազորությունները չարաշահելու արդյունքում են, որ դրանք հայտնի են դարձել երրորդ անձանց. խնդրել ենք նաեւ, որ հարուցվի քրգործ 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)»։
Էմին Խաչատրյանը շեշտել է, որ եթե հրապարակվում էր այդ գործը, ապա թող հրապարակվեր նաեւ 2001 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով Գագիկ Ծառուկյանն արդարացվել է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...