Ձեր պամպերսները պարբերաբար փոխեք. Վահե Էնֆիաջյան
Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ քայլը խմբակցության մի խումբ անդամներ ու մարզպետներ խորհրդարանում այսօր հերթական անգամ հանդես են եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով: Նրանցից յուրաքանչյուրին առանձին առանձին անդրադառնալը չափից դուրս մեծ պատիվ կլիներ վերջիններիս համար: Պարզապես խղճում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ չեք տեսել պատից կախ, իսկ հիմա միանգամից տեսել եք ճակատից կախ: Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով ձեր մանկությունից եկած կոմպլեքսները հաղթահարելու, ինքնահաստատվելու և ձեր անհետագիծ ու անկենսագրություն գոյության մասին հիշեցնելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի դեմքը հիշելու համար գուգլում պետք է որոնում իրականացնենք, պարզելու թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք, քանի որ մաքսիմալ անդեմ եք ու չհիշվող: Խաղացեք, քանի դեռ կարող եք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեր համար: Գնացեք ձեր համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար հիմա էլ գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...