Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Որովհետեւ մարդ, որը չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ եւ օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ ԱԱԾ-ն միայն տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ։ Ծառայությունն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ եւ հմտություններ», ասել է Արթուր Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...