«Թող մի հատ էլ տուգանեն, ինչ կլինի, որ պետական բյուջեն կլցվի». Վարդան Ղուկասյանը` ԲՀԿ հավաքին առանց դիմակ լինելու մասին. ArmDaily
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստը, որտեղ Գագիկ Ծառուկյանը խիստ քննդատության էր ենթարկել գործող իշխանությանը, շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ու մինչ տարբեր պատգամավորներ, ՖԲ գրառումներ են կատարում, կարծիք հայտնում, իսկ «Իմքայլը» խմբակցությունը հերթական նիստն է անցկացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Նիստն անցկացվել է պարետատան նորմերի համաձայն, ներկաները, 1-2 մետր հեռավորության վրա, դիմակներով եւ միայն Վարդան Ղուկասյանն է նստած առանց դիմակ:
ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նախ նշել է, որ ԲՀԿ-ն գնահատական է տվել, որ այսօրվա իրավիճակը քանի գնում, վատանում է: Հարցին, ինչ կարծիք ունի ձեռնոցների ու դիմակների պարտադիր կրելու մասին, Ղուկասյանը նշեց, որ եթե այդպես է գտնում բժշկությունը, ապա թող կրեն: Դիտարկմանը` այդ դեպքում ինչու երեկ ԲՀԿ-ի հավաքին ինքը դիմակ չէր կրում, Ղուկասյանը նշեց.
«Էդ օրը բոլորը դիմակ են կրել, այսինքն վարակող չկար, այսինքն ինձ չէին վարակում, իրենք էլ դիմակով էին, այսինքն իրենք էլ չէին վարակվի, ինչի՞ կրեմ որ, լավ չէ, որ ես էդպես նստեմ»: Դիտարկամնը` իսկ չի վախենում, որ կտուգանեն, պատգամավորը նշեց. «Էնպես բաների միջով ենք անցել որ, թող մի հատ էլ տուգանեն, ինչ կլինի, որ պետական բյուջեն կլցվի»:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...