Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:
Կենսագրություն
Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին:
1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ եւ տեխնոլոգիաներ ֆակուլտետում:
Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթական եւ մշակութային հարցերի բյուրոյի Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ եւ աշխատանքի տեսչություն թեմայով:
2004 թ-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաեւ խախտված իրավունքների եւ շահերի պաշտպանություն վերաբերյալ:
2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է:
Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ եւ համահեղինակ է:
Տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՄԵզ մոտ չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ». Ալեքսանդր Լուկաշենկո
«Հարևան երկրի թերթը վերջերս գրում էր, թե մեզ մոտ հայտնվել են նոր «Փաշինյաններ», նոր «Զելենսկիներ», ու իբր մեզ մոտ իրավիճ...