Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ:
Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպում ունենալ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՄԵզ մոտ չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ». Ալեքսանդր Լուկաշենկո
«Հարևան երկրի թերթը վերջերս գրում էր, թե մեզ մոտ հայտնվել են նոր «Փաշինյաններ», նոր «Զելենսկիներ», ու իբր մեզ մոտ իրավիճ...