Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն եւ հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ ցանկացել շուտափույթ ապաքինում նրան եւ նրա ընտանիքի անդամներին:
Հեռախոսազրույցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության հարցերը: Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահն անդրադարձել են նաեւ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի եւ կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...