Վեդիի դատարանը փակ է. կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Վճռաբեկում և ԲԴԽ-ում
Դատական համակարգում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Ինչպես հայտնում է ArmDaily.am-ը, վարակվածների մեջ դատավորներ չկան, սակայն կան բազմաթիվ մեկուսացված դատավորներ, ովքեր շփվել են վարակակիրների հետ, ուստի՝ չի բացառվում, որ առաջիկա օրերին նրանց մոտ եւս հաստատվի վիրուսը։ Դատական համակարգում կորոնավիրուսով վարակվածների գերակշիռ մասը օգնականներ, նիստերի քարտուղարներ են, ովքեր սերտ շփումներ են ունեցել դատավորների հետ։
Լրատվականի տեղեկություններով՝ Վեդիի դատարանը այս պահին փակ է, երեք օգնականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատավորները մեկուսացվել են։ Վարչական եւ Վճռաբեկ դատարաններում եւս կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան, վարակակիրները դատավորների օգնականներ են։ ԲԴԽ-ում եւս կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել, հավաքարարներից երկուսի մոտ վարակը հաստատվել է։ Դատարաններից մեկում էլ կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել։ Սա ամբողջական ցանկը չէ դատական համակարգում արձանագրված դեպքերի, վիճակագրությունը փոխվում, իսկ թվերը աճում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Մենք պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտ...