Պետրոսյանը խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներո՞վ. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իր հասցեին արված գրառմանն ու գրել․
«Լավ, սաղ հեչ , ինչ գրել գրել ա` Աստված իրա հետ, բայց մեկը կարող է բացատրել, խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներո՞վ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»...
Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն:
Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»:
Եվ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե:
Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել...
Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս...
Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա...
Որ ինքը,իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու...
Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը...»:

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Մենք պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտ...