Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին 24News-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոնա Մարտիրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ դայակն առաջինն է եղել, ում մոտ 37,6 ջերմություն է նկատվել, և նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն։
«Դայակի թեստի պատասխանը երեկ է հայտնի դարձել, պատասխանը դրական է։ Նա իրեն լավ է զգում այս պահին։ Մանկատան կորոնավիրուսով վարակաված երեխաները և աշխատակիցները ևս սիմպտոմներ չունեն», - նշել է խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկատանը 46 կորոնավիրուսի թեստ էր իրականացվել, որից 15-ի պատասխանը դրական էր եղել։ Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, արդեն 6-ը՝ աշխատակիցներ:
Նմանատիպ հոդվածներ
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
Կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝Մայիսի 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրոր...
Վրաստանում հանրային տրանսպորտը վերագործարկվեց․ մուտքը միայն դիմակով և ձեռնոցով պայմանն առկա է
Վրաստանում հանրային տրանսպորտը 2 ամսվա դադարից հետո սկսել է սպասարկել, այս մասին գրում է Aliq.ge-ն։ Այսօրվանի...