Վրաստանում վերաբացվում են հանրային տրանսպորտն ու մետրոն. ուղևորները պետք է դիմակ կրեն
Վրաստանում ներքաղաքային հասարակական տրանսպորտը մայիսի 29-ից կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստից հետո: Այդ մասին հայտնում է aliq.ge-ն:
Քաղաքացիները պետք է հետևեն որոշ կանոնների. ուղևորներից պահանջվում է կրել պաշտպանիչ դիմակ:
«Վիրուսի տարածումը վերահսկվում է: Երկրում ներքին վարակի տարածվածությունը քիչ է: Չնայած վիրուսը շարունակում է մնալ մեզ հետ և մենք պետք է պահպանենք անվտանգության հիմնական չափանիշները` հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը։ Մայիսի 29-ից կբացվի նաև մետրոն», — ասել է Գախարիան:
Նմանատիպ հոդվածներ
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի ուղեւորներ,Կոր...
Արդշինբանկը բացատրում է ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները
Արդշինբանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների հ...