Արդշինբանկը բացատրում է ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները
Արդշինբանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների համար Արդշինբանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների բոլոր վարկատեսակների գծով տրամադրել է Վարկային արձակուրդ ս/թ մարտի 16-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար: Վարկերի մարման հետաձգումը տարածվել էր նաև այն հաճախորդների վրա, ովքեր մարտի 16-ի դրությամբ արդեն իսկ ունեին մինչև 45 օր ժամկետանց պարտավորություններ:
Վարկային արձակուրդի ընթացքում վարկի գծով կատարվում է տոկոսագումարների հաշվեգրում, իսկ պայմանագրով նախատեսված գրաֆիկով վարկի մարումներ չիրականացնելու դեպքում հաճախորդները չեն համարվում ժամկետանց և տուգանային տոկոսներ և տույժեր չեն հաշվեգրվում:
Վարկային արձակուրդի ավարտին, հունիսի 2-ից սկսած Բանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների համար կիրառելու է հետևյալ մոտեցումներից մեկը՝ կուտակված պարտքը հնարավոր հարմար տարբերակով մարելու համար.
- Բանկը կերկարաձգի վարկի ժամկետը, վարկի ամսական մարման չափը հաճախորդի համար թողնելով անփոփոխ,
- և/կամ կուտակված պարտը կավելացվի վարկի հիմնական գումարին,
- կամ կուտակված պարտքը հնարավոր կլինի մարել մինչև 12 ամսական հավասարաչափ վճարումների միջոցով:
Յուրաքանչյուր վարկատեսակի գծով ավելի մանրամասն Արդշինբանկի հաճախորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://bit.ly/2A9nKxf Վերաբաշխման, պայմանների փոփոխության մանրամասները, մարման ենթակա պարտքի չափը հաճախորդները կարող են պարզել՝
- Բանկի մոբայլ հավելվածի միջոցով,
- Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով
- կամ այցելելով Բանկի մասնաճյուղ:
Եթե հաճախորդը չի ցանկանում, որ Վարկային արձակուրդի ընթացքում կուտակված պարտավորությունները վերաբաշխվեն և(կամ) կատարվի վարկի պայմանների փոփոխություն, անհրաժեշտ է մինչև Վարկային արձակուրդի ավարտը կատարել պայմանագրով, ժամանակացույցով նախատեսված մարումները»:
Նմանատիպ հոդվածներ
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 322 նոր դեպք, 4 մահ
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամ...
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը
«Արմենիա» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի ուղեւորներ,Կոր...
Երկար ժամանակով ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավոր...