Մանվել Գրիգորյանն ուզում է վճարել պետության հարկերն ու տուրքերը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանի փաստաբանը դատարանում միջնորդել է հանել Գրիգորյանի «Արա և Այծեմնիկ» ընկերության հաշիվների վրա դրված կալանքը, որպեսի իրենք կարողանան վճարել պետական բյուջեի հետ կապված պարտավորությունները՝ հարկերն ու տուրքերը։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը 41 միլիոնի մասին է:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրել է, որ դատարանին որևէ փաստարկ չի ներկայացվել, թե ինչ 41 մլն դրամի, գույքահարկի, հարկային պարտավորությունների մասին է խոսքը, և անհրաժեշտ է բոլոր փաստաղթերը ներկայացնել։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է միջնորդության լուծումը հետաձգել և դա քննարկել այն ժամանակ, երբ իրեն կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...