««Լուսավոր Հայաստանի»՝ դիմակների դեմ տարվող արշավն անընդունելի խայտառակություն է». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լուսավոր Հայաստանի»՝ դիմակների դեմ տարվող արշավն անընդունելի խայտառակություն է

Բան չունեմ ասելու՝ իշխանությունն էլ սուրբ չի, իշխանությունն էլ Շուշիի խնջույքի հայտնի դեպքով լավ վնասեց կորոնավիրուսի դեմ հանրային պայքարի մոտիվացիային: Բայց իշխանությունը գոնե դրա դեմ չի խոսում:

Ես չգիտեմ, թե ինչի է «Լուսավոր Հայաստանը» դա անում: Միգուցե ուզում են, որ դեպքերը շատանան, որ իշխանության դիրքերը թուլանան, կամ, միգուցե, պարզապես իշխանությանը քննադատելու մոլուցք է: Էական չի:

Ամեն դեպքում, քանի դեռ «TV5»-ը հակադիմակային արշավն անում է նուրբ, տողատակում, «Լուսավոր Հայաստանը» դա անում է բացահայտ ու անթաքույց»:

Քաղաքականություն

Պատահարներ