Միջմարզային անցակատեր կսահմանվեն՝ ստուգումների համար. Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից սկսած վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքով՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով արդյունավետ են: Ըստ նրա՝ խնդիրը կանոնների պահպանումն է: Կանոնների պահպանման որակի հետ կապված, ասաց, որ խնդիր ունենք: Վարչապետը նորից հիշեցրեց անվտանգության կանոնների մասին՝ նշելով, որ դրանաց պահպանման դեպքում իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի:
Խստացված ստուգումներ են իրականացվելու միջմարզային սահմաններին, անցակատեր կսահմանվեն՝ ստուգումների համար: Կանոնների խախտման դեպքում էլ վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ կգործեն: Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հիմնական ուղղություններից է քաղաքացիների հետ երկխոսությունը որ յուրաքանչյուրն անի իրենից կախվածը՝ չվարակելու և չվարակվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...