Հայ գործընկերոջս հայտարարությունն անհիմն է. Վրաստանի առողջապահության նախարար
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:
«Հայտարարությունն անհիմն է և որոշ հարցեր է առաջացնում: Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել այն ժամանակահատվածում, երբ սկսվել էր համավարակը, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրների վիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ միջոցից, և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածի առիթ չունեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլև՝ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ինչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար»,- հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն՝ հավելելով, որ հարցի վերաբերյալ նախատեսվում է հաղորդակցվել Հայաստանի առողջապահության նախարարի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...