ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն
ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։
Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։
ՍԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։
ԱԱՏՄ մշտադիտարկումները նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։ Բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները, արդյունաբերական ձեռնարկությունները, սպասարկման ոլորտի ընկերությունները եւ այլ ոլորտներում գործող այն տնտեսվարողները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, խստորեն կփակվեն և առավել երկար ժամկետով, ինչպես հանձնարարել է ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի կարելի, այ սրբապիղծներ». քաղաքացին ահազանգում է՝ դրսում մանկահասակ երեխաներին գրքեր են բաժանում
«Այս գրքից բաժանել են դրսում խաղացող երեխաներին, որոնց թվում է եղել նաև իմ 9 տարեկան որդին»,- այս մասին ահազանգում է ֆեյ...
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 740...
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք: Մահացել է 7 քաղաքացի: Վարակվածն...
Կապանում ցուցարարները դադարեցրին ակցիան. ձերբակալված տղաներին Երևան ճանապարհելուց հետո ճանապարհը բացվեց
Բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարո...