Դանակահարություն՝ Արզնի գյուղում. ենթադրյալ հանցագործը դիմել է փախուստի
2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արզնի գյուղի բնակիչը: Վերջինս հայտնել է, որ իրեն դանակահարել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (խուլիգանական դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արզնի գյուղի բնակիչը նշված վնասվածքն ստացել է 2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տներից մեկի բակում համագյուղացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինս՝ 52-ամյա տղամարդը, իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ պատճառելով նրան ծանր մարմնական վնաս և դիմել փախուստի:
Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի որդու եւ վերջինիս ընկերոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչու...
Խոշոր վթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիավոր
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շահումյան-Տա...
Երկաթյա ձողով հարվածել են աշխատակցի գլխին և հափշտակել 10 հազար դոլար
Մայիսի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ս...
Opel-ը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին բախվել է գերեզմանի պատվանդանին
Երեւանում այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 18։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզ...