Երկաթյա ձողով հարվածել են աշխատակցի գլխին և հափշտակել 10 հազար դոլար
Մայիսի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամաներ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկաններին տուժածը հայտնել է, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի որդու եւ վերջինիս ընկերոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ
ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչու...
Խոշոր վթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիավոր
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շահումյան-Տա...
Opel-ը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին բախվել է գերեզմանի պատվանդանին
Երեւանում այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 18։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզ...
Դանակահարություն՝ Արզնի գյուղում. ենթադրյալ հանցագործը դիմել է փախուստի
2020թ. մայիսի 18-ին՝ ժամը 22:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պա...