Opel-ը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին բախվել է գերեզմանի պատվանդանին
Երեւանում այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 18։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից դեպի գերեզմաններ տանող ճանապարհահատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գերեզմանի պատվանդանին: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Առեղծվածային դեպք. Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 1...
Այ քեզ կարկուտ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկտահատիկի լուսանկար է...
Խոշոր ավտովթար. վիրավորները զինծառայողներ են
Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-...
Ողբերգական դեպք. վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել ու վայր է ընկել անվադողի տակ
Ոբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երեկ, Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի...