Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երեկ արձանագրվել է վարակման 335 նոր դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 70-ի: Ըստ նրա՝ պետք է կարողանանք կարանտին պահել՝ առանց կարանտին հայտարարելու։
«Ես տեղանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյալ: Այտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառբնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր: Ուզում եմ նորից ընդգծել, որ առաջին օրվանից մենք որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել:
Մեր կառավարությունը իր գոյության ընթացքում ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չի հաղորդել հանրությանը:
Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների: Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...