Բողոքի ակցիա Շուշիում՝ ընդդեմ Արցախի նորընտիր նախագահի
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի: Բողոքի ակցիան տեղեի է ունեցել այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը հանդիսավորությամբ ստանձնում էր Արցախի նախագաի պաշտոնը ԱԺ հատուկ նիստում։
«Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ բողոքի ակցիայից, որտեղ մի խումբ քաղաքացիներ ֆլեշմոբ են իրականացրել։ Նրանք կանգնել են փողոցում եւ պարզել «Կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մի՛ երդվիր, չենք հավատում» եւ այլ գրություններով պաստառներ։
Ակցիայի մասնակիցները փակել դեպի մշակութային կենտրոն տանող փողոցը, իսկ ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տվել ցուցարարներին առաջ գալ:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...