«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստվայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ մայիսի 20-ին հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բանն այն է, որ ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։
Սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ է որակել միջնորդությունները և նշել, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։
«Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...