Գողացել են «Արարատ-73» արձանախմբի վերևի շարքի ֆուտբոլիստների արձանները
Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքի ֆուտբոլիստների արձանները թվով 4 արձան բացակայում է։
ArmDaily.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, արձանաշարից արձան է պակասում: Նախապատրաստվում են նյութեր»։
Նշենք, որ արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում: Տեղադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...
Էջմիածնի ողբերգական պատահարի զոհը և ծանր վիրավորները սպաներ են. yerkir.am
Երեկ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվել էր «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի հետևանքո...
Երիտասարդը ցանկանում է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ երիտասարդ տղան իրենց ցած է ուզում նետել ‹‹Հաղթանակ›› կամրջից: Տեղեկատվությունը...