Կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրգործով բացահայտվել է սուտ մատնության դեպք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, երկու դիմակավորված անձ հափշտակել են իր կրած ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտին Գյումրի քաղաքի բնակչուհին համացանցի միջոցով ծանոթացել է նույն քաղաքի 28-ամյա բնակչի հետ, և նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ:
2020թ. մարտ, ապրիլ ամիսների ընթացքում 28-ամյա երիտասարդը գումար է խնդրել Գյումրի քաղաքի բնակչուհուց, իսկ վերջինս նրան է փոխանցել իրեն պատկանող ոսկյա կախազարդը, շղթան, ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը: 28-ամյա երիտասարդը, իր և ընկերոջ կանանց միջոցով, նրանց անվամբ, գրավադրել է նշված զարդերը՝ խոստանալով կարճ ժամանակում վճարել դրանց գումարները և զարդերը վերադարձնել:
Գյումրի քաղաքի բնակչուհին, անհանգստանալով, որ 28-ամյա երիտասարդը չի կարողանա գրավադրված զարդերը կարճ ժամանակում վերադարձնել և իր համար վատ հետևանքներ կառաջանան, սուտ մատնություն է կատարել: Վերջինս սուտ ցուցմունքներ է տվել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ կասկածել է իրենց թաղամասի բնակչին, որին ճանաչել է անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ:
2020թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
2020թ. մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...