ՀՀ ԱԳՆ-ն՝ Մինսկում հայազգի 4-ամյա երեխայի կորոնավիրուսից մահվան մասին
Համացանցում այս օրերին լայնորեն քննարկվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ազգությամբ հայ կնոջ 4-ամյա երեխայի կորոնավիրուսից մահվան դեպի մասին լուրը։
Երեխայի մահվան մասին հայտնել էր NEWS.am-ը, որին դեպքի մասին պատմել էր երեխայի ընտանիքի մտերիմներից մեկը։
Շատերի մոտ, սակայն, թերահավատություն կա տեղեկատվության հավաստիության վերաբերյալ։ Մասնավորապես, քաղաքագետ Հակոբ Բադալյանն, անդրադառնալով տեղեկատվությանը նշել էր, որ եթե այն իրական է, ապա սարսափելի ծանր լուր է: «Բայց, չկա որեւէ փաստ, տեղեկության իրական լինելու մասին, որեւէ փաստ: Սակայն, լուրը՝ առանց որեւէ փաստի տեղ է գտնում լրատվամիջոցներում: Չգնահատենք, թե լուրն ինչ ազդեցություն կթողնի մարդկանց վրա, առանց որեւէ փաստի տարածվող լուրը: Ես ամենեւին չեմ պնդում, որ լուրը անիրական է, չունեմ այդպես պնդելու որեւէ հիմք: Բայց ես չունեմ դրա իրական լինելու մասին որեւէ հիմք, փաստ,որ երեխան մահացել է, կամ մահացել է հենց կորոնավիրուսից: Սակայն, լուրը համատարած կերպով մատուցվում է հանրությանը»:
Դեպքի առնչությամբ ArmDaily.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից։
«Բելառուսում ՀՀ դեսպանությունը, որը կապ է հաստատել համայնքային համապատասխան կառուցների հետ նկարագրված դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունի»,- ասել է Նաղդալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Կրակոցներ և դանակահարություն «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկա...
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...