Արտակարգ դեպք Սյունիքում. «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք»՝ հրազենից
Սյունիքի մարզում, երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Շ-ն է։ Պարզվել է նաև, որ վերջինս իր բնակության վայրի վարչական տարածքում գտնվող «Թուրուսի խութ» կոչվող վայրում «ԱԿՍ» տիպի ինքնաձիգով կրակել է իր ծնոտի շրջանին, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց Գորիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սամվել Շ-ի ընկեր, համագյուղացի, 53-ամյա Ռոմիկ Գ-ն և ոստիկաններին է ներկայացրել նշված ինքնաձիգը՝ դատարկ պահունակով, և հայտարարել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում, Սամվել Շ-ի կրծքավանդակի վրա դրված։
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Կրակոցներ և դանակահարություն «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկա...
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...