Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքը 28 միլիոն դոլար է նվիրաբերել Արցախին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց՝ ինչո՞վ է պայմանավորված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունքում բյուջե վերականգնված թվերի տարբերությունը:
Խոսքը գնում է վարչապետը այն հայտարարության մասին, թե հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե է վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար։ Մինչդեռ դատախազության և ԱԱԾ-ի տրամադրած թվերը բոլորովին այլ են։
«Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 կամ 30 մլն դոլար գումար կար։ Հետո, հանգամանքների բերումով, այդ գումարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար։ Դա այլ ընթացակարգով է վերականգնել պետությունը և թվերի անհամապատասխանության պատճառը սա է»,- պատասխանեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...