Էներգակիրների շուկաների փլուզման և նավթի գնի անկման պայմաններում՝ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ
Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի գնի թեմային: «Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց նաև պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման և նավթի գնի անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ, հաշվի առնելով կորոնավիրուսը և դրա բերած խնդիրները», - ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների խութերին, մենք ունենք շատ հարուստ օրակարգ և այդ օրակարգի հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ որոշ երկկողմ հարցեր կարող են լուծվել հնարավոր ամենալավ տարբերակով , մյուսները՝ կոմպրոմիսային տարբերակով:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...