Մեքենաների առուվաճառքով զբաղվող անձինք խնդրի առջև են. Էդմոն Մարուքյան
«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ խնդրի վրա»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ավտոմեքենաների վաճառքին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ինձ են դիմել մեքենաների առուվաճառքով զբաղվող անձիք։ Նրանք հայտնում են, որ մեքենաների առքն ու վաճառքը կանգնել է, կան բազմաթիվ սուբյեկտներ, որոնք չեն կարողանում գրանցել իրենց վաճառած մեքենաները, քանի որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները չեն կատարում այդ գործառույթները։
Այժմ այս անձիք կանգնած են խնդրի առաջ՝ գնորդները կա՛մ հետ են ուզում իրենց վճարած կանխավճարները, կա՛մ մեքենան են ցանկանում ստանալ, իսկ վաճառողները չեն կարող առանց գրանցման մեքենան վստահել անծանոթ գնորդի։
Դիմողները հայտնում են նաև, որ ոստիկանության առցանց հարթակով չի ստացվում գրանցել մեքենան, քանի որ կայքը չի գործում։
Կառավարությանն առաջարկում եմ ընթացք տալ սույն խնդրին և հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պետական համապատասխան գործառույթների իրականացումը՝ օնլայն կամ այլ ռեժիմով»։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...