Կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է՝ տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո. նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սթափության կոչ է անում և վստահություն հայտնում, որ կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս վիճակը դեռևս երկար է տևելու: Արսեն Թորոսյանը հայտնեց, որ քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա.
«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր կան, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...