Իշխանությունները ՍԴ-ի հարցի հետ կապված որոշման են հանգել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ՍԴ հարցի հետ կապված, կարծես թե, որոշման են հանգել մասնավորաբար այն առումով, որ պատրաստվում են գնահատականներ տալ։
Մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունը նախ եւ առաջ պատրաստվում է իրավաքաղաքական գնահատականի արժանացնել ՍԴ գործունեությունը եւ կոշտ դիրքորոշում հայտնել։
Այս կերպ իշխանությունը փորձ է անելու արդարացնել ՍԴ հետ կապված իրենց ծայրահեղ քայլերը։
Թերթի տեղեկություններով, հնարավոր է գումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի առաջնային հարցը վերաբերելու է համապատասխան տեքստի քննարկմանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցի հետ կապված իշխանական ու մերձիշխանական իրավաբանական թիմն ու իրավաբան պատգամավորները, ՍԴ յոթ դատավորներից ազատվելու հանրաքվե-ԱԺ քվեարկություն դիլեմայից զատ, համագործակցելով թիմի «սփիչռայթերների» հետ, արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստում են այս հարցը «եփելու» գաղափարը, մասնավորաբար, համապատասխան հայտարարության տեքստ է նախապատրաստվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...