Ես այլևս ցանկություն չունեմ անդրադառնալու Էդմոն Մարուքյանին․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրում է.
«Տեսա, թե ինչպես է Մարուքյանը հերթական անգամ խեղաթյուրում իրականությունը և արդարանում, թե իբր ես սա չեմ ասել, իսկ ասելիս` սա եմ նկատի ունեցել: Եվ հիմա տեսանյութ է տարածում, ուր հպարտանալով ասում է, որ հեղափոխության 17-րդ օրն ինքը եկել է մարդկանց մոտ, երբ մեզ արդեն ծեծել էին, տրաքացրել էին, տարել էին հիվանդանոց, և մենք արդեն դուրս էինք գրվել: Իսկ Սերժ Սարգսյանն արդեն ընտրվել էր: Նույնիսկ այսօր չհասկանալով, որ ես այդ գրառումը, որի գոյությունն ինքը հերքում էր, նրա համար էր, որ ինքը գա, միանա մարդկանց Երևանի փողոցներում, այլ ոչ թե Սերժի մասին Ազգային ժողովում խոսելուց և կառուցողական ընդդիմության տեսիլք ստեղծելուց հետո:
Ես այլևս ցանկություն չունեմ անդրադառնալու Էդմոն Մարուքյանին, կարծում եմ մարդիկ ևս այս ամենից հոգնել են: Եվ եկել է ժամանակն առաջ անցնելու»:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...