Ալեն Սիմոնյանը հրապարակե՞լ է SMS-ի սքրինշոթը, որ ինքը է գրել, որ ժողովրդին ծեծում են, մենք էլ չենք գնացել. Մարուքյան
Ալեն Սիմոնյանին ուղղված իմ վիրավորանքը, որն այստեղ չեմ կրկնի, ի պատասխան է եղել վիրավորանքների, որը 1,5 տարի կրկնվում է: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառանալով ԱԺ-ում իր եւ ԱԺ փոխնախագահ Ալեն ՍԻմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ինքն Ալեն Սիմոնյանին անվանել է «անբարոյականի վաստակ», վերջինս էլ իրեն՝ «քաղաքական տրյապկա»:
Մարուքյանը նկարագրեց այդ օրվա տեղի ունեցածը՝ ասելով. «Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողողում ծեծելիս են եղել, ինքը SMS է գրել մեզնից ինչ-որ մեկին եւ մենք դուրս չենք եկել շենքից: Ես վրդովվել եմ այդ ստի համար եւ տեղի գոռացել եմ, որ սուտ ես խոսում: Հետո նա վիրավորել է ինձ, տիկին Սամսոնյանին, որից հետո ես արձագանքել եմ՝ հայտնի խոսքը ասելով: Ես դրա հետ կապված ցավ եմ հայտնել: Այսինքն էդ մարդը մեր համբերության բաժակը լցրել է, բայց դա կապ չունի իր սրբությունների հետ:
Հիմա դրանից հետո մոտ 15 օր անցել է հրապարակե՞լ է այս SMS-ի սքրինշոթը, որ ինքը SMS է գրել, որ ժողովրդին ծեծում են, մենք էլ չենք գնացել: հետեւաբար փակում ենք այս թեման»,-ասաց Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...