Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա․ Արման Թաթոյան
«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին»,- այս կոչով ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր դիմեց իմքայալական պատգամավորին՝ պատասխանելով նրա ելույթին։
Մինչ այդ Հակոբյանը քննադատել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ու ՄԻՊ-ին խոհեմության ու անաչառության կոչ էր արել։
Թաթոյանն իր հակադարձ կոչից հետո հայտարարեց, որ իր ասածին ականջալուր չլինելու դեպքում կան իրավական մեխանիզմներ՝ պատասխանատվության կանչելու համար։
Ինչ վերաբերում է Հակոբյանի կողմից հնչեցված այն քննադատությանը, թե զեկույցում երկու տողով են անդրադարձել կանանց իրավունքներին, Թաթոյանը պատասխանեց, որ կանանց իրավունքների հարցերին նվիրված է հսկայական բաժին՝ 101 էջ բովանդակությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...