Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու եւ 6 անգամ կախելու. Զոհրաբյան
Երբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շատ համակարգված ձեւով ինձ սարքեցին թիրախ, իմ երեխային, իմ ընտանիքը, իմ մահացած հոր գերեզմանը դարձրին թիրախ, պետությունը որեւէ բան չարեց: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երբ ես ասում էի, որ մենք կանգնած ենք կարեւոր ջրբաժանի առջեւ, որ ատելությունը կազմաքանդում է հասարակությունը, ինձ հակադարձում էին, թե գուցե ձեզ չեն սիրում, դրա համար ատելության խոսք է հնչում ձեր նկատմամբ: Այո, չի կարելի կանանց սորտավորել, չի լինում ընդդիմադիր կին, իշխանական կին, կինը կին է: Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու եւ 6 անգամ կախելու: Ես չեմ խոսում ֆեյք ինդուստրիայի մասին, որոնք թաքնվում են տարբեր անունների տակ: Ես խոսում եմ իրական օգտատերերի մասին, եւ պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու: Ես չեմ կոտրվում, ինձ կոտրել հնարավոր չէ, ես ներում եմ բոլոր այդ մարդկանց, բայց երբեք չեմ մոռանալու այդ անունները»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...