Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին... Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից անդրադարձավ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին։ Մինչ այդ, սակայն, նա բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի, ինչպես նաեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի 2-րդ տարեդարձի կապակցությամբ։
Վարչապետը ձեռքը վերցրեց իր առջև դրված շիշը նմանակելով համացանցում տարածվող կադրերին, որոնցում երևում է՝ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը վերցնում է իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի առջև դրված շիշը՝ նրա ձեռքից «փախցնելով» այն: Փաշինյանը հիշեցրեց՝ ջրի շիշը մի անգամ էլ է «զենք» դարձել Սասուն Միքայելյանի ձեռքում:
«Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին, այսօր թերևս այդ քաղաքական ժառանգությունը … դրանով էլ կավարտվեր թերևս միջադեպը, բայց, այո՛, մենք այսօր պարտվեցինք, ես դատապարտում եմ, հարգելի՛ պարոն Միքայելյան, ձեզ, ես դատապարտում եմ ինձ, մեզ»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...