Էջմիածնի քաղաքապետարանը՝ հատված ծառերի մասին
Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Համացանցում շրջանառվում են տեսանյութեր առ այն, որ Վռամ Կոստանյան փողոցում ծառեր են հատվել:
Տեղեկացնում ենք, որ Վռամ Կոստանյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումից հետո, գարնանային ծառատունկի շրջանում մեկնարկել են փողոցի կանաչապատման աշխատանքները: Այս մասին տեղեկատվությունը ապրիլի 19-ին հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական էջերում:
Վռամ Կոստանյան փողոցի մայթեզրերի կանաչ հատվածների բարեկարգման աշխատանքների շրջանակում կատարվել են հողի կազմվածքի ու բերրիության բարելավման աշխատանքներ, հանվել է փողոցի երկայնքով տնկված 4 մեծ ու հիվանդ ծառ: Միատեսակ կանաչապատում ապահովելու համար հանվել են նաեւ մի քանի նորատունկ երիտասարդ ծառեր: Դրանց փոխարեն տնկվել է 2 անգամ ավելի շատ ծառ՝ գնդաձեւ կատալպաներ, որոնք բարձրորակ ծառատեսակներ են եւ աճում են արագ
Ըստ Էջմիածնի կանաչապատման ծրագրի` յուրաքանչյուր փողոցում պետք է լինեն միատեսակ ծառատեսակներ՝ բույսերի եւ ծառերի նպատակային ընտրությամբ։ Ուստի, վստահեցնում ենք, որ կանաչապատման ծրագրով ոչ միայն կհաջողվի բարելավել քաղաքի արտաքին տեսքը, այլեւ կառողջացվի քաղաքի օդային ավազանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...