ԱԱԾ-ից մեկնաբանում են՝ ԱԱԾ տնօրենի եւ այլ աշխատակիցների ազատման դիմումներ գրելու տեղեկությունները
Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե ԱԱԾ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմումներ է գրել։
«Մամուլում տարածված լուրերը, որ ազատման դիմում են գրել ԱԱԾ տնօրենն ու այլ աշխատակիցներ, չի համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը», - NEWS.am-ին հայտնել են ԱԱԾ լրատվության բաժնից։
Ավելի վաղ լրատվականը հայտնել էր, որ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո ԱԱԾ-ում բունտ է հասունացել եւ ԱԱԾ մի քանի տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։
Նշենք, որ լրատվամիջոցի տեղեկություններով՝ հրաժարական էին տվել ԱԱԾ քննչական բաժնի պետն ու նրա տեղակալները։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմում էր գրել նաեւ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...