Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ 23 000 քաղաքացի. վարչապետ
«Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ, կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակներում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին, սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ, բայց շատ ավելի կարևոր է ապագայի մասին խոսակցությունը»,- ասաց վարչապետը խորհրդարանում:
Փաշինյանը հայտնեց, որ մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ: Նա ներկայացրեց ևս մեկ կարևոր և բացառիկ ցուցանիշ, այն է՝ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 000, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր՝ 23 000 քաղաքացի:
Ըստ վարչապետի՝ 2019-ի առաջին եռամսյակում վերադարձածների տարբերությունը հեռացածների նկատմամբ կազմել է շուրջ երկու տասնյակ հազար։ Փաշինյանի գնահատմամբ, սա մի կողմից լավ է՝ ի կատարումն հայրենադարձության իրենց քաղաքականության, մյուս կողմից լեգիտիմ հարց է բարձրացվում՝ բա այդ մարդիկ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեն, ինչո՞վ են զբաղվելու:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...