Կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր. Թորոսյան
Վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրներից 8-ին միացված է արհեստական շնչառություն, 80-ի վիճակը ծանր է, 30-ինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա ասաց, որ ծայրահեղ ծանրների, թոքաբորբ ունեցողների թիվն աճում է և դա բնական է, որովհետև, եթե տոկոսով վերցնենք, բացարձակ թիվն աճում է և հետևաբար այդ տոկոսը դրա մեջ աճում է:
Հարցին՝ մայիսի 14-ին վերջանում է արտակարգ դրությունը, հնարավո՞ր է այն երկարցվի, նա արձագնքեց. «Փաստ չէ, որ վերջանում է. 14-ից մի քանի օր առաջ որոշում կկայացվի երկարացնե՞լ, թե չէ: Նույնիսկ սահմանափակումների ռեժիմը թեթև պահելով՝ հնարավոր է արտակարգ դրության ռեժիմը պահպանվի»
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...