Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն ԼՂ հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել. վարչապետ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով դիրքորոշում հայտնել ԼՂ խնդրի վերաբերյալ: Պատգամավորը հիշեցրեց՝ եղել են հայտարարություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից:
«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն ԼՂ հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել, ոչ մի ղեկավար այդքան հաճախ դիրքորոշում չի հայտնել, որքան ես եմ հայտնել: ՀՀ ոչ մի ղեկավար ԼՂ հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, որքան ես, այդ թվում՝ այս ամբիոնից: Իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումներն իրենք գոյություն ունեն այնքանով, որքանով մեր դիրքորոշումներն են, այսինքն՝ մեր դիրքորոշումը գոյություն ունի՝ անկախ նրանից, թե աշխարհում էլ ուրիշ ի՞նչ դիրքորոշումներ գոյություն ունեն:
Աշխարհում բազմաթիվ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումից, այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ փորձենք պատասխանել մի հարցի՝ կարո՞ղ ենք մոտեցնել դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում, և այս ամենի մեջ ես ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել՝ ԼՂ հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ ՀՀ ժողովրդի, ԼՂ ժողովրդի համար, այդ թվում՝ ԱԺ համար»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության խոսնա...