Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան հայտնաբերվել է. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասված է.
«Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:
Նախ՝ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին:
Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...