ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակակիր ունենք, առողջություն ենք մաղթում.Աժ նախագահ
«Ցավոք, կասկածը հաստատվեց: ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք, առողջություն ենք մաղթում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսով հիվանդացության կասկած կա: Միրզոյանը շեշտեց՝ որեւէ պարտադրանք չկա դիմակ կամ ձեռնոց կրելու, բայց դա պատգամավորների, նրանց ընտանիքների եւ մյուսների առողջության համար է. «Կոչ եմ անում անվտանգության միջոցառումները պահպանել: Վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը՝ հստակեցված, նրանք եւս մեկուսացված են»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստա...
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կան...